Փաշինյանը հայտարարել է, թե պատրաստ է Գարեգին Երկրորդի հետ քննարկել Հայ առաքելական եկեղեցու «բարեփոխումների օրակարգը»

Ես պատրաստ եմ նստել և քննարկել Հայ առաքելական եկեղեցու բարեփոխման օրակարգը, եթե նա ընդունի այդ օրակարգը։ Այս մասին օգոստոսի 25-ին Կառավարության հնգամյա ծրագրի քննարկման ժամանակ Ազգային ժողովի նիստում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

«Եթե Գարեգին Երկրորդը կամ Կտրիճ Ներսիսյանը ընդունի Հայ առաքելական եկեղեցու բարեփոխման օրակարգը, ես այս ամբիոնից հանդիսավոր կհայտարարեմ, որ կնստեմ և լիակատար հարգանքով կքննարկեմ նրա հետ այդ օրակարգը։ Ես երբեք չեմ ասել, թե կան մերը և ոչ մերը… Հայ առաքելական եկեղեցու բարեփոխման օրակարգը հստակ ձևակերպված է՝ բարեպաշտության կանոններ և այդ կանոնների պահպանման հստակ մեխանիզմներ։ Ինչպե՞ս կարող ենք հաշտվել այն փաստի հետ, որ մեր սրբության սրբոցը (նկատի ունի «սրբություն սրբոց» արտահայտությունը,-խմբ․) հարվածի է ենթարկվել։ Եկեք ամեն ինչ մի կողմ դնենք. ուզում եք՝ նրան կաթողիկոս անվանենք, ուզում եք՝ Գարեգին Երկրորդ, ուզում եք՝ Կտրիճ Ներսիսյան։ Այս ամենի հետևում կանգնած են փաստեր, որոնց մասին գիտի Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի և յուրաքանչյուր հավատացյալ»,- ասել է Փաշինյանը՝ ակնարկելով կաթողիկոսի երեխա ունենալու մասին լուրերը։

 «Գարեգին Բ-ն պատերազմի կուսակցության ներկայացուցիչ է»,- ասել է փաշինյանը՝ նշելով, որ եթե Կաթողիկոսն ընդունի, որ խնդիր կա, ապա ինքը կգնա կնստի իր տեղը։