ԱԽՔ-ն ընդունել է ՌԴ դեսպանին

ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանն օգոստոսի 25-ին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Անվտանգության խորհուրդից։

Դեսպան Կոպիրկինը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին ԱԽ քարտուղարի պաշտոնում նշանակվելու առիթով եւ մաղթել հաջողություններ պատասխանատու գործունեության ընթացքում:

Կողմերը քննարկել են Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգին վերաբերելի հարցերի լայն շրջանակ: