Ամերիկացի ֆերմերները ճգնաժամի առաջ են կանգնած Իրանի դեմ գործողությունների պատճառով. Financial Times
Ամերիկացի ֆերմերները 40 տարվա ընթացքում առաջին անգամ լուրջ ճգնաժամի են բախվում վառելիքի և պարարտանյութերի գների բարձրացման պատճառով՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների ֆոնին։ Այս մասին հաղորդում է Financial Times-ը՝ հղում անելով ոլորտի ներկայացուցիչներին։
«Ամերիկայի եգիպտացորենի գոտու ֆերմերները ասում են, որ 40 տարվա ընթացքում իրենց ամենածանր ճգնաժամի առջև են կանգնած, քանի որ աճել են դիզելային վառելիքի և պարարտանյութերի գները, ինչը պայմանավորված է Իրանի հետ հակամարտությամբ», – նշվում է հոդվածում։
Ըստ ֆերմերների՝ ֆոսֆորային պարարտանյութի հիմնական արժեքը 10 տարի առաջ մեկ տոննայի համար արժեր 470 դոլար, իսկ այժմ՝ 900 դոլար։

