Իրանի իշխանությունները պատրաստ են հարևան պետությունների հետ փոխգործակցության բոլոր տեսակներին. Փեզեշքիան
Իրանի իշխանությունները պատրաստ են հարևան պետությունների հետ փոխգործակցության բոլոր տեսակներին՝ հանուն տարածաշրջանում կայունության վերականգնման: Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
«Իրանը պատրաստ է ցանկացած համագործակցության և փոխգործակցության տնտեսական, քաղաքական և անվտանգության ոլորտներում իսլամական երկրների և հարևան պետությունների հետ», – նշել է Փեզեշքիանը Թեհրանում Պակիստանի բանակի գլխավոր հրամանատար Ասիմ Մունիրի հետ հանդիպման ժամանակ։
Իրանի նախագահի խոսքով՝ իսլամական երկրների հետ փոխգործակցության ամրապնդումը տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատման հիմնարար պահանջ է։
Պակիստանի ԶՈՒ գլխավոր հրամանատարի հետ զրույցի ընթացքում Փեզեշքիանը նշել է, որ, իր համոզմամբ, ԱՄՆ-ը պետք է շտկի իր տոնն ու մոտեցումն Իրանի հետ փոխգործակցության հարցում։

