ԱՄՆ-ը Սիրիան հանել է ահաբեկչությունը հովանավորող պետությունների ցանկից
Միացյալ Նահանգները պաշտոնապես հանել է Սիրիան ահաբեկչությունը հովանավորող պետությունների ցանկից, հայտնում է Reuters-ը։
ԱՄՆ Պետդեպարտամենտի որոշումը ուժի մեջ է մտել օգոստոսի 24-ին։ Սիրիան այս ցանկում ընդգրկված էր 1979 թվականից՝ դառնալով այնտեղ ամենաերկար ժամանակ մնացած երկրներից մեկը։
Սիրիայի կարգավիճակի փոփոխությունը նշանակալի շրջադարձ է Վաշինգտոնի քաղաքականության մեջ և կարող է ազդեցություն ունենալ երկրի նկատմամբ գործող տնտեսական ու ֆինանսական սահմանափակումների, ինչպես նաև միջազգային ներդրումների և դիվանագիտական հարաբերությունների վրա։

