«Արարատցեմենտի» տնօրենին ես եմ նշանակելու, էկոնոմիկայի նախարարության աշխատակիցն է լինելու, «Նոյ»-ն էլ կաշխատի․ Պապոյան

«Արարատցեմենտի» տնօրենին ես եմ նշանակելու և կառավարումը անցել է Էկոնոմիկայի նախարարությանը՝ ամբողջապես և տնօրենը Էկոնոմիկայի նախարարության աշխատակիցն է լինելու։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ նշելով, որ մնացած հիմնարկների մասով ևս կլինեն որոշումներ։
«Հավաստիացնում եմ՝ պակաս հետաքրքրված չենք, որ տնտեսական ակտիվներն աշխատեն։ «Նոյ»-ն էլ կաշխատի»,- ասել է նա։