Գառնիում հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Վահե Ապիկյանը

Ժամը 14։45-ի սահմաններում ոստիկաններն ու քաղաքացիները Գառնիում հայտնաբերել են որպես անհետ կորած որոնվող, 2012թ. ծնված Վահե Ապիկյանին։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։ 

«Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների և քաղաքացիների որոնողական աշխատանքի արդյունքում նա անվնաս հայտնաբերվել է Կոտայքի մարզի Գառնի գյուղում»,-նշվում է ՆԳՆ հայտարարության մեջ։

Այս մասին հայտնում է ՆԳՆ-ն։

Հիշեցնենք, որ 14 տարեկան Վահե Ապիկյանը փնտրվում է որպես անհետ կորած։ 14-ամյա տղան դպիր է Երևանի Սբ Սարգիս եկեղեցում։ 29.07.2026թ. առավոտյան դուրս է եկել տանից առանց որևէ մեկին տեղյակ պահելու և չի վերցրել որևէ իր բացի եկեղեցական համազգեստից, անհետացել է գրություն թողնելով, որ հրաժարվում է աշխարհիկ կյանքից և ցանկանում դառնալ ճգնավոր: