Հայաստանի, Արցախի, հայերիս թիվ 1 ներքին թշնամին արեց և անում է այն, ինչի համար բերել էին և եկել էր իշխանության. 24

Սկիզբը՝ այստեղ

Գնահատելով Ռուսաստան- Հայաստան երկկողմ կապերի ներկա վիճակը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ ընդգծել էր Ռուսաստանի կարգավիճակը որպես Հայաստանի հիմնական առևտրատնտեսական գործընկեր. 2026 թվականի սկզբից ի վեր, պետությունների միջև ապրանքաշրջանառության ծավալը հասել է 2,5 միլիարդ դոլարի։

Վտանգելով ՌԴ-ի և Հայաստանի միջև առկա միջպետական հարաբերությունները, ինչին ականատես և ունկնդիր ենք, Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ հայադավը կարող է բանը հասցնել ոչ միայն վերոնշյալ ապրանքաշրջանառության դադարեցման, այլև Ադրբեջանից ու Թուրքիայից բխող գոյաբանական սպառնալիքների պայմաններում Հայաստանին զրկել ռուսական պաշտպանությունից:

Նիկոլ հայադավն օրերս հայտարարել է, որ երկրների միջև կապերն «այլևս այնպիսին չեն լինի, ինչպես նախկինում»։ ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իրավիճակին գնահատական տալուց առաջ անհրաժեշտ է համարել պաշտոնական պարզաբանումներ ստանալ Երևանից: Նա կոչ է արել քննարկումներ սկսելուց առաջ սպասել Նիկոլի հստակեցումներին՝ չբացառելով, որ Նիկոլի վերոնշյալ արտահայտությունը կարող է նաև դրական ենթատեքստ ունենալ՝ ենթադրելով փոխգործակցության բարելավում։

Մոսկվան թող սպասի… Իսկ տողերիս հեղինակը, որի համար Արևմուտքի (և ոչ միայն…) կողմից Նիկոլ հայադավին իշխանության բերելու և թուրքի լամուկի իշխանության գալու նպատակը, Նիկոլի և նրա տերերի վարած քաղաքականությունը մինչև ուղնուծուծը պարզ է, սպասելու բան չունի: Եթե թուրքի լամուկը Եվրամիությունից աջակցություն չստանալով և աչքի առաջ ունենալով իր և իր իշխանական ոհմակի (չարախմբի) համար ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս դրվելու և ՌԴ-ի հետ կապերը խզելու հետևանքները, մոտ ժամանակներս ծնկի կամ սողա Մոսկվայի առաջ, ապա հենց իր համար պայմանները բարենպաստ եղան և ոտքի կանգնեց, դաշույն է խրելու նույն Մոսկվայի թիկունքին: Ո՞վ է կասկածում սրանում…

Չկարծեք, թե Զախարովան չգիտե կամ չի հասկանում, թե ով է Նիկոլը: Դիվանագիտական վարվելակարգն է պահանջել Նիկոլի հիշյալ հայտարարությանն այսպես արձագանքել, այսինքն՝ ապա մի պարզաբանիր, որ հետո հանկարծ խոսքիդ այլ իմաստ չվերագրես կամ պտտացնելով զբաղվես, հետո մենք մեր ասելիքը կասենք, ավելին՝ անելիքը կանենք…

Նույնիսկ Նիկոլ հայադավի իշխանության բաղկացուցիչը հանդիսացող («Ազգային ժողով» կոչվածի կողմից ընտրված) Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն է սեպտեմբերի 23-ին խոստովանել, որ գազի թանկացումը հարվածելու է բիզնեսին և աշխատատեղերին:

Ինչպես տեղեկանում ենք «Բիզնես Արմենիա»-ի տելեգրամյան ալիքից, ներմուծվող գազի գնի բարձրացումը, ըստ ԿԲ նախագահի հայտարարության, կարող է բարձրացնել սպառողներին մատակարարվող գազի սակագները և ձեռնարկությունների ծախսերը, այնուհետև արագացնել գնաճը:

Գալստյանի խոսքով՝ արտադրանքի թանկացումը կարող է դժվարացնել դրա վաճառքը։ Սա զբաղվածության կրճատման և տնտեսական ակտիվության դանդաղեցման ռիսկեր է ստեղծում։ Ինչպես նշել է ԿԲ նախագահը, խորը գնանկումային միտումների դեպքում Կենտրոնական բանկը կարող է իջեցնել տոկոսադրույքը: Սակայն կարգավորիչի հնարավորությունները բավարար չեն, և նման իրավիճակում տնտեսությանն աջակցելու գործում առանցքային դեր պետք է խաղան հարկաբյուջետային միջոցները։

Միանգամայն սպասելի է, որ նիկոլենք կբարձրացնեն հարկերը, Նիկոլը և իր իշխանությունը նույնիսկ թաղման նպաստներն են վերացնում, բացառություն կատարելով միայն ծայրահեղ աղքատների համար:

Ռուսաստանում շատ լավ գիտեն, թե Նիկոլն ով է, գիտեն ինչպես պաշտոնական, այնպես էլ քաղաքական, քաղաքագիտական ու փորձագիտական շրջանակներում: Ահավասիկ. քաղաքագետ Դմիտրի Ռոդիոնովը «ВФокусе Mail»-ին ասել է , որ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը կողմնորոշված է դեպի Վաշինգտոն և հավելել, որ շատերը Նիկոլ Փաշինյանի անցյալ տարվա այցը Վաշինգտոն ընկալել են որպես Հայաստանի իշխանությունների կողմից անվերապահ հավատարմության երդում Միացյալ Նահանգներին: Այստեղից էլ պարզ է, թե ում շահերի համար է աշխատում Հայաստանի ներկայիս իշխանությունը։

Ռոդիոնովը նաև ուշադրություն է հրավիրել ԱՄՆ-ի դերի վրա, որը Անդրկովկասում փաստացի ստեղծել է իր գաղութը և ճանապարհ է հարթում Եվրոպայի ու Չինաստանի միջև՝ մտադրություն ունենալով դրա միջոցով ազդել թե՛ Բրյուսելի, թե՛ Պեկինի վրա, ինչպես նաև հեռացնել Ռուսաստանին և Իրանին հիմնական լոգիստիկ երթուղիներից։

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան