Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող «Արարատ» գինու, կոնյակի և օղու գործարանի տնօրենը

Ձերբակալվել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի և օղու գործարանի տնօրեն Արման Դավթյանը։

«Առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով Ա.Դ.-ն ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար»։ Այս մասին 24News-ին հայտնել են Քննչական կոմիտեից՝ հաստատելով այն տեղեկատվությունը, որ Գագիկ Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրեն Արման Դավթյանը ձերբակալվել է։