Գագիկ Ծառուկյանի պարագայում տեղի է ունենում «կուլակաթափություն»

Երեկվա գրառումս բավականին մեծ արձագանք ունեցավ, այդ թվում նաև այն առումով, որ ես համեմատել էի «Բջնիի» և Ծառուկյանի բիզնեսների գործընթացները: Այս առումով, իհարկե տարբերությունն ահռելի է: Եթե «Բջնիի» ժամանակ ստեղծված իրավիճակում Խ. Սուքիասյանը կարողացավ վաճառել բիզնեսը (լավ թե վատ պայմաններով, դա արդեն այլ հարց է), ապա Գ. Ծառուկյանի պարագայում տեղի է ունենում այն, ինչը բոլշևվիկներն անվանում էին «կուլակաթափություն», 90-ականների հետխորհրդային շրջանում՝ ռեկետ կամ «рейдерский захват», իսկ մարդկության «առաջադեմ և ժաղովրդավար» հատվածը (որը հիմա այս ամենը չտեսնելու է տալիս, բայց իհարկե կոմպրոմատի տեսքով հավաքում է իր սեյֆերում և հարմար պահի դեմ է տալու համապատասխան այրերին) դա անվանում է սեփականության իրավունքի ոտնահարում: Եթե մի պահ մոռանանք իրավական և քաղաքական տերմինները, ապա՝ պարզապես խլում են մարդու ունեցվածքը: Ի դեպ, սա նախադեպ է, որը դեռ շատ ծանր հետևանքներ է ունենալու…

ՀԳ. Նույնը փաստացի տեղի ունեցավ ՀԷՑ-ի հետ, և մի քանի խոշոր ընկերությունների 15-20% բաժնեմասերի հետ:

 Քաղտեխնոլոգ՝ Կարեն Քոչարյան