Ֆրանսիայում անտառային hրդեhների հետևանքով այրվել է ավելի քան 42,000 հեկտար
Ֆրանսիայում հուլիսի կեսերի դրությամբ անտառային հրդեհների հետևանքով այրվել է ավելի քան 42 հազար հեկտար, ինչը ռեկորդային ցուցանիշ է դիտարկումների 20 տարվա ընթացքում: Այս մասին հայտնում է Figaro թերթը՝ հղում անելով Եվրամիության Effis արբանյակային համակարգի տվյալներին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նախորդ ռեկորդը սահմանվել էր 2022 թվականին: 2026 թվականի հրդեհների տարածքն արդեն զգալիորեն գերազանցում է ամբողջ 2025 թվականի ցուցանիշը:
Խոշորագույն հրդեհներից մեկը մոլեգնում է Ֆրանսիայի հարավ-արևմուտքում՝ Ժիրոնդ դեպարտամենտում, որտեղ արդեն տարհանվել է մոտ 20,000 մարդ: Հրդեհի մակերեսը մոտենում է 5,000 հեկտարի:
Լանդ դեպարտամենտում հրդեհը մոտեցել է Բիսկարոս քաղաքի ծայրամասերին, ինչի հետևանքով տարհանվել է 9,000 մարդ։

