Փաշինյանը շնորհավորել է Բելգիայի վարչապետին
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է Բելգիայի Թագավորության վարչապետ Բարտ դե Վևերին՝ Ազգային տոնի առիթով:
Շնորհավորական ուղերձում ասված է.
«Մեծարգո պարոն վարչապետ,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Բելգիայի բարեկամ ժողովրդին Ազգային տոնի առիթով։ Ուրախությամբ եմ արձանագրում, որ վերջին շրջանում Հայաստանի և Բելգիայի միջև հարաբերությունները շարունակաբար զարգանում են՝ ընդգրկելով գործընկերության նոր ռազմավարական ուղղություններ։ Ջերմորեն եմ հիշում այս տարվա մայիսին Երևանում Ձեզ հետ ունեցած հանդիպումը:
Վստահ եմ, որ համատեղ գործուն ջանքերով նոր խթան կհաղորդենք մեր երկրների միջև բազմոլորտ համագործակցության ընդլայնմանն ու առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը։ Բարձր եմ գնահատում Բելգիայի շարունակական աջակցությունը Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության խորացմանը, ինչպես նաև միջազգային հարթակներում մեր երկրների միջև հաստատված արդյունավետ փոխգործակցությունը։ Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Բելգիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»:

