COP17-ին ընդառաջ Երևանում 545,5 մլն դրամով կհիմնանորոգվի Ոսկերիչների փողոցը

ՀՀ կառավարությունը 545,5 մլն դրամ կհատկացնի COP17-ից առաջ Երևանի Ոսկերիչների փողոցի հիմնանորոգման համար։ Որոշումն այսօր ընդունվեց գործադիրի նիստում։

Համաժողովը նախատեսված է անցկացնել հոկտեմբերի 18-30-ը «Մերիդիան» էքսպո կենտրոնում։

Ըստ նախագծի հիմնավորման` անհրաժեշտ է ապահովել միջոցառման անցկացման վայրին հարող ճանապարհային ենթակառուցվածքների անվտանգ և ներկայացուցչական վիճակը։ Այս նպատակով առաջարկվում է կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 545,5 մլն դրամ, որից 535,3 մլն դրամը կուղղվի շինարարական աշխատանքներին, 7 մլն դրամը՝ տեխնիկական հսկողությանը, իսկ 3,2 մլն դրամը՝ հեղինակային հսկողությանը։

Հիմնանորոգվելու է Ոսկերիչների փողոցի 749 մետր երկարությամբ հատվածը։

Նախատեսվում է վերանորոգել ճանապարհը, ամրացնել կամուրջն ու հենապատերը, կառուցել նոր ջրահեռացման համակարգ, անցկացնել արտաքին լուսավորություն, վերակառուցել մայթերն ու երթևեկելի մասը, ինչպես նաև իրականացնել ճանապարհային կահավորման և երթևեկության անվտանգության ապահովման այլ աշխատանքներ։