Երբ ՀՀ սահմանադրության փոփոխության հարցը լուծվի, կարծում ենք, որ վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրման համար ոչ մի խոչընդոտ չի մնա. Հաջիև

Երբ ՀՀ սահմանադրության փոփոխության հարցը լուծվի, մենք կարծում ենք, որ վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրման համար ոչ մի խոչընդոտ չի մնա: Այս մասին Reuters-ին հայտնել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:

Այս շաբաթ Շուշի քաղաքում անցկացվող ֆորումի շրջանակներում Reuters-ին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը բարձր է գնահատել երկրների առաջընթացը դեպի խաղաղություն, ներառյալ աճող ուղղակի շփումները և երկկողմ առևտուրը։

«Մենք ապրում ենք իրական խաղաղության պայմաններում։ Ադրբեջանի և Հայաստանի համար խաղաղությունը պարզապես թղթի վրա գրված կամ հռչակագրում պարունակվող բան չէ, այն իրականություն է»,- ասել է նա հարցազրույցում՝ մատնանշելով Հայաստան ադրբեջանական նավթամթերքի մատակարարումների ավելացումը։

Չնայած առաջընթացին՝ նա նշել է, որ Բաքուն պահպանում է իր դիրքորոշումը Հայաստանի սահմանադրության վերաբերյալ։

«Սահմանադրական փոփոխությունների ձևը Հայաստանի ներքին գործն է: Ադրբեջանի համար կարևորն այն է, որ մեր երկրի նկատմամբ տարածքային պահանջներ համարվող դրույթները պաշտոնապես հեռացվեն՝ լինի դա նոր սահմանադրության ընդունմամբ, թե այլ իրավական մեխանիզմով: Երբ այդ հարցը լուծվի, մենք կարծում ենք, որ վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրման համար ոչ մի խոչընդոտ չի մնա»,- ասել է Հաջիևը։