ԱՄՆ-ի և Իրանի տեխնիկական խորհրդակցությունները շարունակվում են. Reuters

ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների միջև տեխնիկական խորհրդակցությունները շարունակվում են։ Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ամերիկյան վարչակազմի ներկայացուցչին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Գործակալության տեղեկատվության համաձայն՝ Վաշինգտոնը շարունակում է հավատարիմ մնալ Իրանի հետ լուծում գտնելուն, և տեխնիկական բանակցությունները շարունակվում են։

Հիշեցնենք, որ  հուլիսի 8-ի գիշերը ԱՄՆ-ն վերսկսեց Իրանի դեմ լայնածավալ հարվածները՝ մեղադրելով նրան Հորմուզի նեղուցին վերաբերող ձեռք բերված պայմանավորվածությունների պայմանները խախտելու մեջ։