Ամերիկյան AECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրել են TRIPP-ի տեղանքը

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը տեղեկացնում է, որ անցյալ շաբաթ Հայաստանում ընդունել են ամերիկյան ճարտարագիտախորհրդատվական AECOM ընկերությանը։

«AECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրեցին ԹՐԻՓՓ-ի տեղանքը՝ երկաթգծի և այլ ենթակառուցվածների ձևավորման նպատակով, ինչը կաջակցի տնտեսական աճին, փոխկապակցվածությանը և տարածաշրջանային ինտեգրմանը»,- ասվում է դեսպանության գրառման մեջ։