«Արարատցեմենտը» վաղվանից ամբողջական կսկսի աշխատել
«Արարատցեմենտը» վաղվանից ամբողջական կսկսի աշխատել, տեխնիկական հարցերը այսօր կլուծվեն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը։
«Հիմա գործարանը սկսում է աշխատանքները, հուսանք մի քանի ժամից արդեն փոքրիկ տեխնիկական խոչընդոտները կավարտվեն և վաղվանից լրիվ ռեժիմով կաշխատի: Երևի ավելի շուտ, քան վաղը, բայց վաղը ամբողջությամբ կընկնի ռեժիմի մեջ»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ այսօր «Արարատցեմենտի» աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացրել, քանի որ գործարանը կապարակնքված է ու չեն կարողանում աշխատել։
Հիշեցնենք, որ հուլիսի 6-ի վաղ առավոտից խուզարկություններ են իրականացվել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը, «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում, կապարակնքել էր նաև «Արարատցեմենտը»։

