Ընտրություններին մասնակցելու նպատակով Սամվել Կարապետյանին տրված ՀՀ անձնագիրը վերադարձվել է դատարանին

Հակակոռուպցիոն դատարանում շարունակվում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը: 

Փաստաբան Ռուբեն Հակոբյանը դատարանին վերադարձրեց Սամվել Կարապետյանի՝ Հայաստանի Հանրապետության անձնագիրը, որը տրվել էր ընտրություններին մասնակցելու նպատակով: