Հունիսին Հայաստան են այցելել զբոսաշրջիկներ Ռուսաստանից, Վրաստանից և Իրանից

Զբոսաշրջության կոմիտեն ներկայացրել է 2026 թվականի հունիսին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը։

2026 թվականի հունիսին Հայաստան է այցելել 216,214 զբոսաշրջիկ։

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է՝ 215,253։

2026 թ հունիսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (15%) և Իրանից (8%)։

Ներկայացված են նաև 2026 թ հունիսին դեպի Հայաստան զբոսաշրջային առավել շատ այցելություններ գրանցած երկրների վերաբերյալ հետևյալ վիճակագրական տվյալները՝ ՀՀ սահմանային անցման կետերով այցելությունները, ինչպես նաև զբոսաշրջային այցելությունները՝ ըստ սեռի և տարիքի։