Այսօր անվանի գիտնական, ակադեմիկոս Լևոն Օրբելու ծննդյան օրն է

144 տարի առաջ այս օրը՝ 1882թ հուլիսի 7-ին, Ծաղկաձորում ծնվել է Օրբելի եղբայրներից միջնեկը՝ ֆիզիոլոգ, ռազմական բժիշկ, ակադեմիկոս Լևոն Աբգարի Օրբելին։

«…Երիտասարդ տարիներին Լևոն Աբգարովիչը բռնկուն բնավորություն է ունեցել։ Թանաքամանը թռչկոտում էր սեղանին Օրբելու բռունցքի ամուր հարվածից, նա դուրս էր գալիս սեղանի հետևից, թափահարում էր ձեռքերը, զայրացկոտ խոսքը թափում մեղավորի վրա, իսկ աչքերից շանթեր էին թափվում։ Նրա զայրույթը, ինչպես իրական բարի մարդկանց մոտ, արագ էր անցնում, ինչպես ամպրոպն է ալիքներով հանդարտվում։ Եվ ինչպես ամպրոպ՝ նրա զայրույթը վախեցնում և հրճվանք էր առաջացնում (իհարկե, ոչ մեղավորի մոտ)։ Հիշում եմ Ե Մ Կրեպսի դեմքի արտահայտությունը, երբ ես առաջին անգամ ներկա եղա «փոթորկին»՝ Լևոն Աբգարովիչի կողմից հանկարծակի բարձրացված՝ տնտեսական մասի աշխատողների անփութության պատճառով։ Եվգենի Միխայիլովիչը վախենում էր ժպտալ, բայց նրա աչքերը բացահայտ հրճվանքից փայլում էին և նրա՝ նորեկիս վրա գցված հայացքը կոչ էր անում ըմբոշխնել օրբելիական զայրույթի ամբողջ հմայքը։ Տարիների հետ այդ բռնկումները դառնում էին ավելի հազվադեպ ու թույլ։

Հիմնականում Լևոն Աբգարովիչը շատ բարյացկամ և մեծահոգի էր մարդկային թուլությունների հանդեպ և շատ առատաձեռն մարդ էր, առատաձեռն ամեն ինչում․․․

Ինչքա՜ն մարդ էր նա ընդունում ամեն օր, ինչքա՜ն բողոք էր նա լսում, կատարում խնդրանք, ինչքա՜ն նիստեր էր նա անցկացնում, իսկ գիշերը՝ ցնցումները Լենինգրադ-Մոսկվա, Մոսկվա-Լենինգրադ գնացքում։ Չնայած բազմաթիվ պարտականություններին՝ հաճախ ձանձրալի և հոգնեցուցիչ, նույնիսկ դաժան անձնական և հասարակական փորձություններին, Լևոն Աբգարովիչը մնում էր անսասան կենսասեր, իմաստուն, լավատես։ Ծերության, ինչպես և երիտասարդ ժամանակ, նա սիրում էր սուր կատակ, անկաշկանդ ուրախություն, որին ամենակենդանի մասնակցությունն էր ունենալու․․․»։

Ն Ա Իտինայի հուշերը Լևոն Օրբելու մասին

Օրբելի եղբայրների տուն-թանգարան