Ի՞նչ փուլում է Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման գծի ծրագիրը․ հայ և իրանցի պաշտոնյաները քննարկում են ունեցել
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանն ընդունել է իրանական պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից։
«Ի թիվս էներգետիկայի բնագավառում համագործակցության մի շարք հարցերի՝ քննարկման հիմնական թեման եղել է Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման օդային գծի և համապատասխան ենթակայանի կառուցման ծրագրի ընթացքը։
Նախարարի տեղակալը նշել է ծրագրի կարևորությունը երկու երկրների էներգահամակարգերի համար և հույս է հայտնել հնարավոր սեղմ ժամկետներում այն ավարտելու վերաբերյալ։
Իրանական կողմը ևս կարևորել է ծրագրի ավարտը, ինչը հնարավորություն կտա ավելացնել մատակարարվող էլեկտրաէներգիայի ծավալները։
Կողմերը պայմանավորվել են համատեղ վերահսկել ծրագրի ընթացքը», – ասված է հաղորդագրությունում։

