Հարավային Օսիայի ղեկավարը կդառնա ՌԴ նախագահի խորհրդական

Հարավային Օսիայի ղեկավար Ալան Գագլոևը հայտարարել է իր հրաժարականի և առաջարկի մասին՝ միանալու Ռուսաստանի նախագահի աշխատակազմին՝ որպես պետության ղեկավարի խորհրդական։

«Երեկ ես հանդիպեցի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի հետ, ով ինձ առաջարկեց պաշտոն ստանձնել Ռուսաստանի նախագահի աշխատակազմում՝ որպես իր խորհրդական, ինչպես նաև նպաստել մեր կողմից ստորագրված համաձայնագրի իրականացմանը և բարելավել համագործակցությունը Հարավային Օսիայի Հանրապետության հետ», – ասել է Գագլոևը։

Հայտարարությունը հրապարակվել է նրա պաշտոնական կայքում։