Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել է 2 նոր նշանակման մասին:

Արման Անդրեասյանը նշանակվել է Երևանի քաղաքապետի խորհրդական, Գարեգին Գրիգորյանը՝ քաղաքապետի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար:

Ավինյանը շնորհավորել է նրանց ու մաղթել արգասաբեր գործունեություն: