ԱՄՆ-ն ակնկալում է, որ Իրանի հետ բանակցությունները կշարունակվեն հունիսի 22-ի գիշերը
Ամերիկյան պատվիրակությունն ակնկալում է, որ Շվեյցարիայում ԱՄՆ-ի և Իրանի մասնակցությամբ քառակողմ բանակցությունները կընթանան հունիսի 22-ի գիշերվա ընթացքում։ Այս մասին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի լրագրողների խմբին հայտնել է ամերիկյան պաշտոնյան, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Բանակցությունները դեռ ընթանում են, և մենք ակնկալում ենք, որ դրանք կշարունակվեն գիշերվա ընթացքում», – հայտնել է ամերիկացի պաշտոնյան լրագրողներին, որոնք ուղեկցում են Վենսին Բյուրգենշտոկ կատարած այցի ժամանակ։
Լրագրողները մեջբերել են նաև ամերիկացի դիվանագետի հայտարարությունը։ Նրա խոսքով՝ ի հակառակ լայնորեն տարածված կեղծ հաղորդագրությունների՝ իրանցիները դեռ այստեղ են, և բանակցությունները շարունակվում են։
«Մենք նախատեսում ենք աշխատել գիշերվա ընթացքում», – հավելել է նա։
Դիվանագետը նշել է, որ բանակցություններում պարզաբանել են Իրանի կողմից նեղուցի վերաբերյալ որոշ մոլորեցնող ազդանշաններ։ Բացի այդ, նրա խոսքով, խորհրդակցությունների ընթացքում խոսվել է հակամարտությունների կանխարգելման մեխանիզմների մասին, որոնք կոչված են ապահովելու, որ նեղուցը մնա լիովին բաց նավագնացության համար։
Դիվանագետի խոսքով՝ քննարկվել է նաև Հարավային Լիբանանում հրադադարի պահպանման ապահովումը։ Դիվանագետը նշել է, որ կայացած խորհրդակցությունները ելակետ կդառնան հետագայում տեխնիկական խմբերի բանակցությունների համար։

