Մեր զորակցությունն ենք հայտնում շինծու գործով ազատազրկված Անդրանիկ Թևանյանին. հայտարարություն

Սիրելի՛ հայրենակիցներ,

2026 թ. հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները, մեր կարծիքով, անցան համատարած ապօրինությունների, բռնաճնշումների, վախի մթնոլորտի տարածման, ընդդիմության նկատմամբ հրապարակային սպառնալիքների, ձերբակալությունների և հետապնդումների ներքո:

Ապօրինի հետապնդման ենթարկվեցին բազմաթիվ ընդդիմադիր գործիչներ: Քվեարկությունից երկու շաբաթ առաջ ապօրինի քրեական գործ հարուցվեց «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, ԲՀԿ նախընտրական ցուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանի նկատմամբ՝ նախընտրական արշավի բնականոն ընթացքը խափանելու և նրան մեկուսացնելու նպատակով:

Անընդունելի այս գործելաոճն իշխանությունների կողմից շարունակվում է նաև այսօր:

Ակնհայտ է, որ նման ռեպրեսիվ միջոցներով իշխանությունները չեն կարող երկարաձգել իրենց կառավարման տարիները: Հետապնդելով հայրենասեր գործիչներին, այլախոհներին՝ նրանք թուլացնում են երկրի դիմադրողականությունը, վտանգի տակ դնում անվտանգությունը: Բացի այդ այս գործելաոճով հնարավոր չէ կառուցել ժողովրդավարական պետություն, ինչպես որ խոստացել էին:

Տպավորություն է, որ գործող իշխանությունը փորձում է ստեղծել նոր բռնապետություն և ձևավորել վախի համատարած մթնոլորտ՝ 1937 թ. ստալինյան ռեպրեսիաների օրինակով:

Հայ մտավորականության բազմաթիվ ներկայացուցիչներ խիստ անհանգստացած են երկրում կատարվող իրադարձություններից և օրհասական այս պահին լռելու ու անտարբեր լինելու բարոյական իրավունք չունեն: Մի կողմից հայոց պետականության կորուստը կասեցնելու հրամայականը, մյուս կողմից՝ ապագայի հանդեպ պատասխանատվությունը, մեզ կանգնեցրել են մեր ձայնը հնչեցնելու պարտավորության առջև:

Մենք՝ ներքոստորագրյալներս, մեր անվերապահ զորակցությունն ենք հայտնում շինծու գործով ազատազրկված Անդրանիկ Թևանյանին և բոլոր քաղբանտարկյալներին, որոնք ազնվորեն լծված են պետության գոյության համար պայքարի գործին:

Ազատությո՛ւն Անդրանիկ Թևանյանին:

Ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին:

1 Արթուր Սահակյան – ռեժիսոր
2 Լևոն Հարությունյան – դերասան
3 Սամվել Հարոյան – մշակույթի գործիչ
4 Սամվել Թադևոսյան – ռեժիսոր, ՀՀ կինեմատոգրաֆիստների միաության անդամ
5 Մարտին Վարդազարյան – կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ
6 Գուրգեն Մելիքյան – վաստակավոր մանկավարժ, պրոֆեսոր
7 Թաթուլ Մանասերյան – տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր
8 Աշոտ Ավագյան – նկարիչ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր
9 Աննա Մայիլյան – երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ
10 Լևոն Գալստյան – կինոսցենարիստ
11 Ժիրայր Դադասյան – բեմադրիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ
12 Ներսիկ Իսպիրյան – երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ
13 Դավիթ Ամալյան – երգիչ, երգահան, ՀՀ վաստակավոր արտիստ
14 Արամ Գևորգյան (Արամո) – երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ
15 Էմմա Պետրոսյան – երգչուհի, երգահան, ՀՀ վաստակավոր արտիստ
16 Մերուժան Տեր-Գուլանյան – գրող, հրապարակախոս
17 Արշակ Զաքարյան – կինոռեժիսոր, սցենարիստ
18 Նառա Սարգսյան – բանասիրական գիտությունների թեկնածու
19 Արտաշես Բախշյան – սոցիոլոգիական գիտությունների թեկնածու
20 Լուսինե Հարոյան – սոցիոլոգ, հոգեբան
21 Կարեն Արիստակեսյան – մշակույթի գործիչ
22 Մուրադ Մշեցի – երգիչ, երգահան
23 Սարգիս Բաղդասարյան – երգիչ, մշակույթի վաստակավոր գործիչ
24 Աշխունջ Պողոսյան – ազգագրագետ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ
25 Արա Նախշքարյան – մշակույթի գործիչ
26 Կարո Շահբազյան – մշակույթի գործիչ
27 Դավիթ Վարդազարյան – արևելագետ (բգթ)
28 Սամվել Գալստյան – երգիչ, երգահան, պրոֆեսոր
29 Ռազմիկ Մարտիրոսյան – սոցիոլոգ, հասարակագետ
30 Արմեն Մուսայելյան – տնտեսագետ, հասարակական գործիչ
31 Ատոմ Մխիթարյան – ՀՀ ԳԱԱ մագիստրատուրայի դեկան
32 Աստղիկ Ավետիսյան – ԵՊՀ դոցենտ
33 Վահան Եղիազարյան – հասարակական և մշակութային գործիչ
34 Տիգրան Արզումանյան – քանդակագործ, ՀՀ վաստակավոր նկարիչ
35 Աղասի Թադևոսյան – մշակութաբան, դերասան
36 Կարո Վարդանյան – գրականագետ, արվեստի վաստակավոր գործիչ
37 Արսեն Համբարյան – գրող, երգահան, երգիչ
38 Հրաչ Գրիգորյան – Պետական կոնսերվատորիայի դոցենտ
39 Թադևոս Տոնոյան – բանաստեղծ, բ. գ. թ., դոցենտ
40 Տիգրան Չոբանյան – ճարտարապետ
41 Ռոբերտ Եսայան – բանաստեղծ
42 Հովիկ Վարդումյան – գրող, ՀԳՄ նախագահության անդամ
43 Մենուա Սողոմոնյան – պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ 44 Ցոլակ Ակոպյան – քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ
45 Արմեն Մանվելյան – ՀՀ ԳԱԱ առաջատար մասնագետ
46 Կարապետ Հակոբյան – ինժեներ-էկոլոգ
47 Ռուբեն Հովհաննիսյան – մասսայական միջոցառումների ռեժիսոր
48 Արմինե Սարգսյան – պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու
49 Արսինե Նավասարդյան – դերասանուհի, ռեժիսոր
50 Դավիթ Կարապետյան – մշակույթի գործիչ։