Ընտրություններն անցան, սակայն երկրում քաղբանտարկյալների թեման շարունակում է մնալ օրակարգային հարց. Աբրահամյան
ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Ընտրություններն անցան, սակայն երկրում քաղբանտարկյալների թեման շարունակում է մնալ օրակարգային հարց:
Ես չգիտեմ, թե արդյո՞ք որևէ մեկը հստակ թիվ ունի` բանտում կամ տարբեր խափանման միջոցների ներքո գտնվող անձանց մասին, բայց հստակ է, որ քաղաքական հետապնդման տակ գտնվող անձանց թիվը մի քանի տասնյակով չի սահմանափակվում:
Այս պահին նույնիսկ խնդիր է իմացածդ մարդկանց թվարկելը, որպեսզի ինչ-որ մեկին բաց չթողես: Աշոտ Երկաթը, Արմեն Աշոտյանը ու շարունակվող ցանկ:
Դեռ չեմ խոսում տնային կալանքում գտնվող և քաղաքական և տեղաշարժի սահմանափակումներ ունեցող անձանց մասին` Դավիթ Համբարձումյանից, Սամվել Կարապետյանից, Արթուր Սարգսյանից մինչև Բագրատ և Միքայել Սրբազաններ:
Ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին»:

