Մոսկվայի մարզում սև անձրև է տեղացել ԱԹՍ-ների հարձակումից հետո

Մոսկվայի մարզում սև անձրև է տեղացել նավթավերամշակման գործարանի վրա հարձակումից հետո։  Բալաշիխա քաղաքի Ժելեզնոդորոժնի թաղամասի բնակիչները չաթերում և սոցիալական ցանցերում հայտնել են անձրևից հետո իրենց մեքենաներին, պատուհանագոգերին և հագուստին մուգ բծերի հայտնվելու մասին։ Գրում է «Օստօրոժնո, Մոսկվա» Telegram ալիքի:

Ականատեսները պնդում են, որ տեղումներին ուղեկցել է սուր հոտ: Անձրևին ուղեկցել է մոտ 16 կմ/ժ արագությամբ հյուսիսարևելյան քամի, որը շարժվում էր դեպի Բալաշիխա: Տեղական իշխանությունները հայտարարել են, որ Մոսկվայում կամ մերձմոսկովյան շրջաններում օդի որակի վատթարացում չի գրանցվել:

Հունիսի 18-ի առավոտյան ուկրաինական անօդաչու թռչող սարքերը շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ հարձակվել են Կապոտնյայում գտնվող Մոսկվայի նավթավերամշակման գործարանի վրա՝ պոկելով պահեստային բաքերից մեկի տանիքը: Հրդեհ է բռնկվել նաև Մոսկվայի օղակաձև մայրուղում՝ Սադովոդի և Բելայա Դաչայի շուկաների մոտ, և հարված է հասցվել Մոսկվայի մարզի Կոտելնիկի քաղաքում գտնվող մի տան: Քաղաքապետ Սոբյանինի խոսքով՝ խոսքով խոցվել է գրեթե 200 անօդաչու թռչող սարք: Մոսկվայի բոլոր օդանավակայանները փակ են: «Աէրոֆլոտը» խնդրել է մարդկանց չմեկնել այնտեղ: Մինչև 527 չվերթ չեղարկվել կամ հետաձգվել է։

«Մոսկվայի մարզում վիրավորվել է ընդհանուր առմամբ 17 մարդ, այդ թվում՝ երկու երեխա»,-այդ մասին ավելի ուշ Telegram-ում գրել է նահանգապետ Անդրեյ Վորոբյովը։ Ռոստովի և Բելգորոդի մարզերում անօդաչու թռչող սարքերի հարձակումները հրդեհներ են առաջացրել Գուկովոյի նավթամբարում և, ենթադրաբար, Շեբեկինոյի մոտ գտնվող ռազմական պահեստում։ Գուկովոյում մեկ մարդ զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել։