Միացյալ Նահանգների վարչակազմը մտադիր է 2027 թվականին 1,5 տրիլիոն դոլար ծախսել ռազմական կարիքների համար
Միացյալ Նահանգների վարչակազմը մտադիր է 2027 թվականին 1,5 տրիլիոն դոլար ծախսել ռազմական կարիքների համար՝ այսպես կոչված ազատության զինանոց ստեղծելու նպատակով։ Այս մասին Բրյուսելում ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ հայտնել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ինչպես կարող էիք համոզվել վերջին վեց ամիսների ընթացքում, նախագահ Թրամփը հավատարիմ է ԱՄՆ ռազմական ծախսերի ավելացմանը. 2026 թվականին կծախսվի ավելի քան 1 տրիլիոն դոլար, իսկ 2027 թվականին՝ 1,5 տրիլիոն դոլար»,- ասել է Հեգսեթը։
«Մենք կպահպանենք և կգերազանցենք ՆԱՏՕ-ում ծախսերի վերաբերյալ մեր իսկ պահանջները»,- հավելել է նախարարը։
Հանդիպումից առաջ նա ընդգծել է, որ Վաշինգտոնը մտադիր է այդ կերպ ազդանշան տալ աշխարհին այն մասին, որ Ամերիկան ստեղծում է «ազատության զինանոց»՝ նախաձեռնություն, որն ուղղված է ԱՄՆ ռազմարդյունաբերական համալիրի աշխատանքի արդիականացմանը և արագացմանը։

