Վերին Լարս տանող ճանապարհը փակվել է բեռնատարների համար

Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը որոշ ժամանակով փակվել է բեռնատարների համար։ Հայտնում է Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը։

Մինչև ժամը 17:00–ն Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս մայրուղու Մլետա-Գուդաուրի հատվածում արգելվում է բեռնատարների երթևեկությունը։ Ճանապարհը բաց է մյուս տրանսպորտային միջոցների համար։

Հիշեցնենք՝ Վրաստանում սկսվել է Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս մայրուղու վնասված հատվածի վերանորոգումը։