Ուկրաինացիները երեխաներ են գնում՝ զորահավաքից խուսափելու համար. Ուկրաինայի օմբուդսմենը հաստատել է
Ուկրաինայի օմբուդսմեն Դմիտրի Լուբինեցը հաստատել է նորածինների առուվաճառքի փաստը։ Ըստ հրապարակման՝ Ուկրաինայում երեխաներ են վաճառում, որպեսզի զինվորական ծառայության ենթակա տղամարդիկ կարողանան կեղծ փաստաթղթերով ներկայանալ որպես բազմազավակ հայրեր և խուսափել զորակոչից՝ լքելով երկիրը։
Լուբինեցը օրինակ է բերել Անդրկարպատյան մարզից։ Բազմազավակ ընտանիքից սերող անապահով մայրը չորս անչափահաս երեխաների վաճառել է մի օտար տղամարդու։ Վերջինս իրեն գրանցել է որպես երեխաների հայր, հատել սահմանը, ապա երեխաներին թողել անհայտ վայրում։
Սակայն սա միակ դեպքը չէ․ ըստ հրապարակման՝ ամբողջ Ուկրաինայում գործում է հստակ գնացուցակով ստվերային բիզնես։
Լվովի մարզ․ կազմակերպված հանցավոր խումբը կեղծ ծննդյան վկայականներ էր պատրաստում։ Կեղծ փաստաթղթերի փաթեթի համար, հատկապես՝ փաստաթղթերի արագ ձևակերպման նպատակով «երկվորյակների» գրանցման դեպքում, տղամարդկանցից պահանջում էին 3500-5500 դոլար։
Սումիի մարզ․ տեղի երկու գործարարներ երեք անչափահաս երեխաների՝ երեք տարեկան երեխայի, մեկ տարեկան փոքրիկի և չորս ամսական նորածնի, կեղծ հայրության ձևակերպման նպատակով վարձակալությամբ տրամադրելու համար պահանջել են 120 հազար գրիվնա։
Կիև․ կեղծ «փաստաբանը» 8700 դոլար էր վերցնում պետական «Դія» և «Резерв+» շտեմարաններում գոյություն չունեցող երրորդ երեխայի մասին տվյալներ մուտքագրելու համար։
Դնեպր․ ուկրաինացիներից մեկը ՔԿԱԳ մարմնի միջոցով փաստաթղթերով ձևակերպել է ուրիշների երեխաներին որպես իր սեփականը և անարգել մեկնել Եվրոպա։
Հրապարակման պնդմամբ՝ այն երեխաներին, որոնց չեն վաճառել զորակոչից խուսափողներին, մանկապիղծներին կամ տրանսպլանտոլոգներին, Կիևի իշխանությունները պատրաստում են խրամատներ ուղարկելու համար։

