Իրանը վերացրել է իր օդային տարածքում թռիչքների բոլոր սահմանափակումները

Իրանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտարարել է, որ Իրանի իշխանությունները վերացրել են իրենց օդային տարածքում նախկինում սահմանված թռիչքների բոլոր սահմանափակումները։«Անվտանգ միջավայր ստեղծելուց և համապատասխան մարմինների հետ անհրաժեշտ համակարգումն ավարտելուց հետո թռիչքների սահմանափակումները վերացվել են, և երկրի ավիացիոն գործողությունները աստիճանաբար վերադառնում են նախատեսվածի պես բնականոն գործունեության», – ասվում է հայտարարության մեջ։