Մհեր Գրիգորյանը ԵԱՏՄ-ի արգելքների մասին

Անկախ որևէ երկրի խոչընդոտներից՝ ՀՀ-ի ապրանքը կարտահանվի: Այս մասին Կառվաարության նիստի ժամանակ ասել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով ԵԱՏՄ-ի արգելքների մասին։

«Առաջարկում եմ պայմանավորվել հետևյալի շուրջ՝ Հայաստանի Հանրապետությունում արտադրված գյուղատնտեսական ցանկացած ապրանք, որն ունի պատշաճ որակ՝ արտահանվելու է, անկախ որևէ արհեստական խոչընդոտներից, որևէ շուկայի և որևէ երկրի: Ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը բավարար ֆիսկալ պոտենցիալ ունի այդ խնդիրը լուծելու համար, անկախ նրանից, թե ինչ կանեն մեր գործընկերները, ինչով կաջակցեն կամ չեն չեն աջակցի։

Ըստ այդմ, կարծում եմ, մենք պիտի հայտարարենք, որ սա առաջին միջոցառումն է, միջոցառումների շարքը մենք կիրականացնենք՝ ըստ անհրաժեշտության, սեզոնայնության, ընդհուպ մինչև գրավոր ընթացակարգով կարող ենք որոշում կայացնել այն պահին, երբ մշակումները ավարտեք: Կարծում եմ, նույն որոշումը պիտի տարածվի և մրգերի վրա, և կոնյակի, և գինու, և հանքային ջրերի: Ցանկացած շուկա, որտեղ մեր արտադրողը կարողանում է արտահանել, թող արտահանի, որևէ խնդիր չկա»,- նշել է Գրիգորյանը:

Արարաատ Միրզոյանը ևս արձագանքելով արտահանմանը՝ նշել է, որ հիմա Եվրոպական Միությունում խոսակցություն ունեն, այնտեղ պատրաստակամ են ընդունել Հայաստանից ապրանքների տեսակներ, բայց ստանդարտի հարց է առաջանալու: