TRIPP-ն արտակարգ հնարավորություններ կընձեռի, հատկապես՝ Հայաստանին․ Մարկո Ռուբիո
Հայաստան և Ադրբեջան հակամարտությունն ավարտվեց։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, հայտնում է Սպիտակ տան պաշտոնական կայքը։
«Այն ոչ միայն ավարտվեց, այլև ավարտվեց համաձայնագրով, որի հետ կապված ես ստորագրեցի հուշագիր։ Այն ստեղծում է նոր բարգավաճման ուղի՝ TRIPP-ը, որը երկու երկրներին կընձեռի արտակարգ հնարավորություններ, հատկապես՝ Հայաստանին, հարգելով նրանց ինքնիշխանությունը, որ իսկապես շահեն դրանից»,- հայտարարել է Ռուբիոն։

