Թրամփը պատրաստ է հանդիպել Իրանի գերագույն առաջնորդ Մոջտաբա Խամենեիի հետ
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Իրանի գերագույն առաջնորդ Մոջտաբա Խամենեիի հետ։
Թրամփը նաև ընդգծել է, որ Մոջտաբա Խամենեին մասնակցում է Իրան-ԱՄՆ բանակցություններին։
«Ես կցանկանայի հանդիպել նրա հետ, – ասել է նա The New York Post-ին տված հարցազրույցում։ – Ես կցանկանայի հանդիպել բոլորի հետ։ Ես կցանկանայի հանդիպել նրա հետ, և մենք հավանաբար հանդիպելու ենք մի օր՝ կախված այն բանից, թե ինչպես կկարգավորվեն իրադարձությունները»,– նշել է նա:

