«Ուժեղ Հայաստան»-ի համակիրների ծեծի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել. ստացվել է 2 հաղորդում

Հունիսի 2-ին Մասիսում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ստացվել է 2 հաղորդում, որոնց առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության (195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետ), խուլիգանության (297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ) և քարոզչություն կատարելուն խոչընդոտելու (211-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետ) հատկանիշներով: Այս մասին հայտնել է ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։

Հիշեցնենք՝ երեկ Մասիսում հարձակվել և ծեծի ենթարկել «Ուժեղ Հայաստանի» համակիրներին, բռնության ենթարկել նաև կանանց։