Նիկոլ հայադավը հիմա էլ միրգ, բանջարեղեն, ծաղիկ աճեցնողներին և ՌԴ արտահանողներին է խաբում (տեսանյութ)
Սրիկայի համար կարևորը մինչև հունիսի 7-ը նրանց մոլորեցնելն է
Առաջիկա խորհրդարանական ընտրությունների նախաշեմին ընտրողները, ընդհանրապես, Հայաստանի բնակչությունն անհանգստացած է, որ Նիկոլ հայադավի և իր ոհմակի (չարախմբի) հակառուսական քաղաքականության հետևանքով մեր երկիրը շուտով կարող է զրկվել ռուսական գազից կամ այն ՌԴ-ից ստանալ քառապատկված գնով:
Ավելին. դրան գումարվել է նաև տագնապը Հայաստանի ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ-ի) փակման հեռանկարից (տես՝ https://livenews.am/2026/408351/06/22/35/), քանի որ Նիկոլը և իր ոհմակը պատրաստվում են կատարել Հայաստանի կործանմանը նպատակաուղղված այս հանցագործությունը նույնպես:
Մարդիկ միանգամայն ճիշտ հետևություններ են կատարում. գազը թանկացավ, էլեկտրաէներգիայի սակագներն էլ կթռնեն, ՀԱԷԿ-ը փակեցին, հոսանքի սակագներն էլ ավելի կբարձրանան, քանի որ Հայաստանում Էլեկտրաէներգիայի արտադրության մասնաբաժնում ամենաէժանը Մեծամորի ատոմակայանի արտադրած հոսանքն է:
Ավելին. բացի վերոնշյալից, կառաջանա նաև էլեկտրաէներգիայի դեֆիցիտ, ոչ միայն կվերսկսվեն 90-ական թվականների հովհարային անջատումները, կվերադառնա մթի ու ցրտի տարիների ողջ մղձավանջը նորից, այլև ահավոր վիճակ կառաջանա: Գազի և էլեկտրաէներգիայի սակագների, ինչպես նաև էլեկտրաէներգիայի դեֆիցիտի պայմաններում Հայաստանի տնտեսությունը, պատկերավոր ասած կպայթի, իսկ բնակչությունը կկանգնի սոցիալ-տնտեսական աղետի առջև, քանի որ գազի և էլեկտրաէներգիայի սակագներից բացի, անխտիր ու թռիչքաձև կբարձրանան բոլոր ապրանքների և ծառայությունների գները:
Արցախի կործանումից հետո թուրքի լամուկ Նիկոլ հայադավը հետևողականորեն իրականացնում է Հայաստանի կործանման մանրակրկտորեն մշակված ու համակարգային ծրագիրը, ինչում դժվար չէ համոզվել սույն տեսանյութը դիտելով:
Որպեսզի չկողմնորոշված ընտրողները և նույնիսկ իր զոմբիները երես չթեքեն իրենից և «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ, կարդալ՝ «Քեմալական պայմանագիր») կոչված ոհմակից՝ աչքի առաջ ունենալով առաջիկայում ռուսական գազի գնի բարձրացման և ՀԱԷԿ-ի փակման պատճառով էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման, ինչպես նաև հոսանքի դեֆիցիտի հեռանկարը, Նիկոլ հայադավն իրականության հրեշավոր կեղծմամբ, ամենացինիկ, ամենալկտի կերպով ստելով, խաբում է ընտրողներին, ընդհանրապես, հանրությանը, թե իրենք Հայաստանում 2018 թվականից առ այսօր Մեծամորի ատոմակայանի հզորությանը 3 անգամ գերազանցող հզորություն են ստեղծել արևային կայանների միջոցով: Նիկոլ հայադավի այս հրեշավոր կեղծիքը համապատասխան փաստեր ներկայացնելով բացահայտել էինք երեկվա մեր «Ահա թե Արևմուտքի իր տերերի հետ ինչ աղետ է նախապատրաստել թուրքի լամուկ Նիկոլը հայերիս և Հայաստանի համար. մերկ փաստեր (տեսանյութեր)» հոդվածում:
Ստի հայրը Սատանան է, և քանի որ Նիկոլը՝ Հայաստանի գերագույն գլխավոր ստախոսը և կեղծարարը, նրա ճուտն է, հիմա էլ փորձում է ստի ու խաբեության միջոցով, մանիպուլյացիոն հնարքների դիմելով, մոլորեցնել գյուղացիական տնտեսությունների տերերին, որոնցից շատերի համար սոցիալ-տնտեսական աղետն արդեն սկսվում է:
Ռուսաստանը, ինչպես արդեն հայտնի է, մայիսի 30-ից արգելել է Հայաստանից պտուղ-բանջարեղենի, մասնավորապես, թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչ կուլտուրաների և ելակի ներկրումը, ու դրա համար ներկայացրել համապատասխան հիմնավորումներ (տես՝ https://finance.mail.ru/article/rossiya-ogranichil-vvoz-tomatov-ogurcov-i-klubniki-iz-armenii-69210774/?utm_partner_id=112 ): Ռուսաստանն ավելի վաղ, սկսած մայիսի 22-ից արգելել էր նաև Հայաստանից ծաղիկների ներկրումն իր երկիր:
Ռուսական շուկայի կորստի դեպքում Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից: Ինչպես հաշվարկել է «РИА Новости»-ին ՄԱԿ-ի «Comtrade» հարթակի տվյալներով, ռուսական շուկայի կորուստը Հայաստանին կարող է զրկել ելակի արտահանումից ստացված գրեթե ողջ եկամտից: Վերոնշյալ հարթակում հրապարակված վիճակագրության համաձայն, 2025թ. 11 ամիսներին (դեկտեմբերի տվյալները հիշյալ հարթակը դեռ չի հրապարակել) Հայաստանը Ռուսաստան է արտահանել 12,14 միլիոն դոլարի ելակ, իսկ Հայաստանից արտերկիր ելակի ընդհանուր արտահանումը կազմել է 12,51 միլիոն:
«РИА Новости» գործակալության հաշվարկների համաձայն՝ ՌԴ Հայաստանի ելակի արտահանումն ամբողջ 2025 թվականին կազմել է մոտ 13,25 մլն դոլար, ինչը կազմում է ելակի հայաստանյան ամբողջ արտահանման 97%-ը, որը կազմել է 13,65 մլն դոլար։ Ռուսաստանից բացի, հայկական ելակն անցյալ տարի փոքր ծավալներով գնել են ԱՄԷ-ն (11 ամսում 263 հազար դոլարի), Քաթարը (104 հազար դոլարի) և Ղազախստանը:
Հայաստանի վարչապետի պաշտոնը զավթած հայերիս ու մեր երկրի թիվ 1 ներքին թշնամին ինչպես ՀԱԷԿ-ի և գազի պարագայում, այս դեպքում ևս փորձում է ստի ու մանիպուլյացիայի միջոցով խաբել մարդկանց, մասնավորապես՝ արդեն իսկ ըմբոստացող գյուղացիական տնտեսությունների տերերին, որպեսզի նրանք առաջիկա ընտրություններին ՔՊ-ից և իրենից երես չթեքեն: Նիկոլի համար կարևորը մինչ հունիսի 7-ը նրանց մոլորեցնելն է, իսկ դրանից հետո, ինչպես ասում են, թեկուզ ջրհեղեղ:
ՌԴ կիրառած արգելքներից հետո Նիկոլ հայադավը հայտարարել է հայկական վարդերի և բանջարեղենի իր հորինած սպառման նոր շուկաների մասին, իբր թե Հայաստանն ակտիվորեն վերակողմնորոշում է Ռուսաստան ներմուծման համար արգելված արտադրանքի արտահանումը, իբր թե ստեղծված իրավիճակը Հայաստանի առջև նոր հնարավորություններ է բացում։
«Չկա չարիք առանց բարիքի. խոսքը սպառման նոր շուկաների մասին է,- երեքշաբթի նախընտրական քարոզարշավի շրջանակներում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասել է նա:- Մենք շնորհակալ ենք մեր միջազգային գործընկերներին արագ արձագանքի համար, և մոտ ապագայում արդեն ունենք կոնկրետ առաջարկներ վարդերի, մրգերի և բանջարեղենի գնման վերաբերյալ»։
Քանի որ Նիկոլը չի նշել, թե Հայաստանի որոշակի որ միջազգային գործընկերների մասին է խոսքը, նրանցից յուրաքանչյուրը քանի տոննա, քանի դոլարի միրգ և բանջարեղեն, քանի հատ ծաղիկ է գնելու հայաստանյան արտադրողներից, այս կարևոր որոշակիության բացակայության պարագայում դժվար չէ հասկանալ, որ նա տվյալ դեպքում նույնպես ստում է: Կամ էլ նրան խաբել են ՔՊ-ի և Նիկոլի ընտրվելու հարցում շահագրգիռ իր եվրոպական, արևմտյան տերերը, թե կգնենք: Փաստն այն է, որ այս պահին չկա որևէ կոնկրետ պայմանավորվածություն, այլապես Նիկոլն այդ մասին անպայման կնշեր: Ամենից զատ, եթե նույնիսկ ինչ-որ բան գնեն էլ, ապա չնչին քանակությամբ, որը երբեք համարժեքը չի լինելու նրա, ինչ հայաստանյան արտադրողներն իրացնում էին ռուսական շուկայում:
Շարունակելի
Արթուր Հովհաննիսյան
Տեսանյութն՝ այստեղ

