Նիկոլ հայադավը թող այդքան վստահ չլինի, որ կրակի հետ խաղալով, գլուխը չի այրելու…2 (տեսանյութ)
Սկիզբը՝ այստեղ
Վաղը, եթե Հայաստանը կանգնեց աղետի առջև, Նիկոլ և ոհմակ, նույնիսկ նիկոլազոմբիներն են ձեզանից հաշիվ պահանջելու, և հատուցման գինը լինելու է չափազանց բարձր… Չասեմ, թե այդ «չափազանց բարձր»-ն ինչ է նշանակում կամ ինչպես է արտահայտվելու այդ հատուցումը, հիմար չեք, կհասկանաք:
Ոտքի են ելնելու նույնիսկ նրանք, ովքեր Արցախը և Հայաստանի տարածքները ձեր պետական դավաճանությամբ Ադրբեջանին հանձնելուց հետո ոտքի չելան, որովհետև խնդիրն արդեն վերաբերելու է իրենց գոյությանը, սովին, սառել-սատկելուն…
Ջահելները չեն տեսել, ոմանք միայն լսել են, բայց միջին ու տարեց սերունդը մոռացած չի լինի ԼՏՊ-ի նախագահության տարիներին էլեկտրաէներգիայի հովհարային ու վթարային անջատումները, որոնք նույն օրվա ընթացքում հաճախ հաջորդում էին մեկը մյուսին, մոռացած չի լինի օրվա մեջ ընդամենը 2-3 ժամ, երբեմն էլ նույնիսկ 1-2 ժամ հոսանք ունենալը, տրանսպորտի կաթվածահար վիճակը, կտրոններով մի կտոր հացի վաճառքը, մի խոսքով՝ այն տարիները, որոնք ժողովրդի հիշողության մեջ մնացին «մթի ու ցրտի տարիներ» ընդհանրական բնորոշմամբ:
Բայց նույնիսկ այն ժամանակներին դեռ երանի ենք տալու «Քաղաքացիական պայմանագիր» («Քեմալական պայմանագիր») ու Նիկոլ ընտրելու դեպքում, որովհետև էլ ավելի վատ է լինելու, էլ ավելի ահավոր: Այն ժամանակ եթե Հայաստանում դեռ մի որոշ անտառ կար, օրինականորեն և ապօրինաբար կտրում էին ծառերը, տներում և աշխատատեղերում վառում վառելափայտը, հիմա Հայաստանում այն ժամանակվա պաշարներն էլ չկան:
Այն ժամանակ, եթե Իրանից բազմահազար նավթավառներ էին ներկրվում Հայաստան ու դրանցով սնունդ պատրաստելու, նաև տաքանալու համար տներում, մեզ թունավորելով, «սպիտակ նավթ» ասածն էինք վառում, հիմա դա էլ չի լինելու, որովհետև Նիկոլի և իր ոհմակի հստակ քաղաքական կողմնորոշումը դեպի Արևմուտք, դեպի Ռուսաստանի և Իրանի թշնամիներ, փչացնելու է ոչ միայն Ռուսաստանի, այլև Իրանի հետ մեր հարաբերությունները:
Գա՞զը… Դրանից էլ ենք զրկվելու, որովհետև եթե Նիկոլը և իր ոհմակը Ռուսաստանին նույնիսկ չզայրացնեն այն աստիճանի, որ մեզ ընդհանրապես զրկի գազից, ապա նիկոլենց եվրոպական խաղերից և Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) վռնդվելուց հետո ՌԴ-ն գազը մեզ վաճառելու է առնվազն եվրոպական գներով, ինչը նշանակում է, որ գազը Հայաստանում լինելու է, բայց բնակչության գերակշիռ մեծամասնությունը չի կարողանալու այն գնել: Նկատի ունենանք, որ մեզանից անհամեմատ բարձր եկամուտ ունեցող եվրոպացիներն են նույնիսկ ճկռում գազի վարձավճարները մուծելիս, իսկ մեզանից շատերի ստացած աշխատավարձերն իրականում աղքատավարձեր են, թոշակներն ու նպաստները եվրոպականների համեմատ՝ չնչին:
Ինչու էին նիկոլ հայադավի հրավերով կամ առնվազն համաձայնությամբ Հայաստան եկել Ռուսաստանի, Հայաստանի և Իրանի արտաքին թշնամիները՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և ուրիշներ… Երևանում կազմակերպված Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՀՔ), գագաթնաժողովի և Հայաստան-Եվրամիություն (ԵՄ) 1-ին գագաթնաժողովի ընթացքում նրանք, Նիկոլը և իր ոհմակն ինչ դավեր էին նյութում ոչ միայն Ռուսաստանի և Իրանի, այլև Հայաստանի ու հայերիս դեմ…
Նույնիսկ Ուկրաինայից մեզ զգուշացնում են, որ Հայաստանի ղեկավարությունը պատրաստվում է պայմանագիր ստորագրել, որը կխաթարի երկրի էներգետիկայի ոլորտը, Հայաստանը քանդում է իր էներգետիկան Եվրամիության առաջարկությամբ ՀԱԷԿ-ից հրաժարվելով:
Ուկրաինայից ռուսամետ լրագրող Դիանա Պանչենկոն, «ВФокусе Mail»-ի փոխանցմամբ , հայտնում է Երևանում մի պայմանագրի ստորագրման մասին, որը կփոխի Հայաստանի էներգետիկայի ոլորտը: Եվրամիության առաջարկությամբ երկիրը պետք է հրաժարվի Հայկական ատոմային էլեկտրակայանի օգտագործումից՝ այսպիսով իբր ապահովելով էներգետիկ անվտանգությունն ու դիվերսիֆիկացիան։
Դե, նիկոլենց մոտ, ինչպես սատանայապաշտների մոտ, քանի որ Նիկոլն հենց ինքը սատանայապաշտ է, հայելային հակաշրջության սկզբունքով ամեն ինչ շուռ տված է. եթե Նիկոլը կամ նիկոլենք ասում են, որ ՀԱԷԿ-ից հրաժարվելով, Հայաստանն ապահովելու է իր էներգետիկ անվտանգությունն ու դիվերսիֆիկացիան, ապա պետք է հասկանալ ճիշտ հակառակը: Երբ Նիկոլը ժողովրդին ասում է՝ սիրում եմ ձեզ, պետք է հասկանալ ճիշտ հակառակը՝ ատում եմ ձեզ: Թե ինչ է նշանակում Նիկոլի սրտիկը, ինչ խորհուրդ ունի այն, շատ լավ հասկացել ու մեկնաբանել է քաղաքացի Մեսրոպ Եղիազարյանը: Հայ ժողովուրդ, ես ձեզ ատում եմ ու ոչնչացնելու եմ․ սա է, ըստ նրա, Նիկոլի «սրտիկի» իմաստը:
«Իմ համար Նիկոլ Փաշինյանի «լավ» բառը նշանակում է վատ՝ լրիվ հակառակ կողմը, լրիվ,- «Իշխանություն» լրատվականին ասել է Մեսրոպ Եղիազարյանը:- Էդ սրտիկը իմ համար՝ ատում եմ ձեզ, հայ ժողովուրդ, ես ձեզ ոչնչացնելու եմ, հասկանո՞ւմ եք, այ էդ նշանակությունն ունի: Ու նա տանում է դրան, որ հայ ժողովուրդը ոչնչանա… Նիկոլ Փաշինյանը «սեր» հասկացություն չունի, նա չի կարող սիրել, ո՞նց կարող է ադրբեջանա-թուրքական օգտագործված ապահովիչը սիրի հային…»:
Հիշյալ հոդվածում նշված է, որ ԵՄ-ի կողմից փաստաթղթերը (պայմանագիրը և կից փաստաթղթերը) ստորագրելու է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։ Ինքը՝ պաշտոնյան, միայն 2 ամիս առաջ է խոստովանել, որ եվրոպական երկրներում ատոմային էներգետիկայի մասնաբաժնի կրճատումը ռազմավարական սխալ էր.
«1990 թվականին Եվրոպայի էլեկտրաէներգիայի մեկ երրորդը գալիս էր միջուկային աղբյուրներից, այսօր՝ ընդամենը մոտ 15 տոկոս։ Այս կրճատումը ընտրություն էր: Ես կարծում եմ, որ Եվրոպայի համար ռազմավարական սխալ էր երես թեքել հուսալի, մատչելի և ցածր ածխածնային էներգիայի աղբյուրից»,- ասում էր Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։
«Հատկապես երեսպաշտական է այն փաստը, որ Հայաստանի հետ պայմանագրի ստորագրումից առաջ Եվրահանձնաժողովի ղեկավարը հայտարարել է միջուկային տեխնոլոգիաներին աջակցության նոր միջոցների մասին, ներառյալ՝ 200 մլն եվրոյի (18 մլրդ ռուբլի) երաշխիքները,- գրված է հոդվածում:- Լրագրողը հիշեցնում է, որ Հայաստանն առաջին անգամ չէ, որ նման «խորհուրդներ» է ստանում ԵՄ-ից»:
«Սկզբում Հայաստանին ասացին հրաժարվել «կոնյակ» բառից։ Հետո Հայաստանին ասացին հրաժարվել Արցախից։ Հիմա Հայաստանին ասում են հրաժարվել ատոմային Էներգետիկայից։ Ուրսուլա ֆոն դեր Լյայենն ասում է, որ դա սխալ է, բայց Հայաստանը դրա մասին մտածելու կարիք չունի։ Եվ ոչ ոք չի մտածում, որ հրապարակայնորեն ոչնչացվում է մի ամբողջ երկրի էներգետիկան։ Եվ որ Հայաստանում կոմունալ վճարները մի քանի անգամ կաճեն»,- հոդվածն եզրափակել է Պանչենկոն։
Շարունակելի
Արթուր Հովհաննիսյան
Տեսանյութն այստեղ՝ https://www.youtube.com/watch?v=oWBa-HsXzvc

