Իրանը և ԱՄՆ-ն ձգտում են հաշտության գործարքն ամրագրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևով

Իրանը և ԱՄՆ-ն պատերազմի դադարեցման հնարավոր համաձայնագրում ներառում են մի կետ, որը ենթադրում է գործարքի ամրագրում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևով: Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։

«Մենք դեռևս քննարկում ենք ընդհանուր դրույթները. այս 14 կետերը ենթադրում են միայն հիմնական հոդվածները, որոնց թվում դրույթներ կան այն մասին, որ եթե գործարք կնքվի, այն պետք է ստանա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի տեսք՝ իրավական պաշտպանություն ունենալու նպատակով», – ասել է Բաղային լրագրողների հետ ճեպազրույցում։

Դրա հետ մեկտեղ նա ընդգծել է, որ Թեհրանը չի կարծում, թե ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը երաշխավորված է ապահովելու այդ համաձայնագրի կատարումը, քանի որ Թեհրանն արդեն հակառակ փորձն ունի։

Միացյալ Նահանգները և Իսրայելը փետրվարի 28-ին սկսեցին հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին. ագրեսիայի զոհ դարձավ ավելի քան 3 հազար մարդ։ Ապրիլի 8-ին Վաշինգտոնը և Թեհրանը հայտարարեցին երկու շաբաթով հրադադար հաստատելու մասին։ Դրանից հետո Իսլամաբադում անցկացված բանակցություններն ավարտվեցին անարդյունք։