Հրկիզել են Բագրատ սրբազանի և մյուսների գործով անցնող Արմեն Ալեքսանյանի մեքենան
Հրկիզել են Բագրատ սրբազանի և մյուսների գործով անցնող Արմեն Ալեքսանյանի մեքենան։
Նրա էջում տեսանյութեր են հրապարակված, որտեղ երևում է, որ մեքենայի ներսում հրդեհ է ու ժամանած հրշեջ–փրկարարները մարում են այն։ Հրապարակմանը կից նաև լուսանկար կա, որտեղ անմիջապես մեքենայի կողքին երևում է բենզինով մեծ, բայց արդեն գրեթե դատարկ շիշ։
Հենց դրանից էլ ենթադրվում է, որ մեքենան հրկիզել են, ոչ թե ուղղակի հդրեհ է բռնկվել։
Նշենք, որ նախորդ օրը Ալեքսանյանը տեսանյութ էր հրապարակել, որտեղ նշում էր, որ իրեն հաղորդագրություն են ուղարկել` ընդգծելով, որ Ջրվեժի քաղաքապետարանում ստիպում են ընտրություններին քվեարկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին, այլապես աշխատանքից կազատեն։ Ակտիվիստին հաղորդագրություն ուղարկած անձը նաև նշել է, որ պետք է ընտրությունը հեռախոսով նկարել` հետագայում ցույց տալու համար։

