Նիկոլին մի՛ հավատացեք, նայե՛ք և համոզվե՛ք

Հունիսի 8-ը՝ առանց կապիտուլյանտ ռեժիմի։

Նիկոլին մի հավատացեք, նայեք եւ համոզվեք։

2020-ի սեպտեմբերի 27-ին Նիկոլն ԱԺ -ում ասում էր. «Արցախը պետք է ապրի, Արցախը պետք է լինի ինքնորոշված, եւ Արցախը պետք է լինի անկախ, ինքնուրույն, հզոր եւ հպարտ, ինչպես այսօր է, ինչպես եղել է»։

Սա ես չեմ ասել, սա ասել է Նիկոլ Փաշինյանը։

Իսկ այսօր ի՞նչ է ասում նա։

Ասում է՝ Ադցախը ե՞րբ է մերը եղել։

Քիչ անց ասում է՝ Արցախը տրվել էր դեռ 1996-ին։

Վաղն էլ կարող է ասել՝ ինչու՞ Զանգեզուրը երբ է մերը եղել,կամ Սեւանի մի ափն է մերը, կամ ՝ Երեւան չէ, այլ՝ Իերիվան է ու այդպես շարունակ։

Որպեսզի հետո գլխներիդ չտաք, հունիսի 7-ին գնացեք քվեարկության ու մի ընտրեք Նիկոլին։

Ընտրեք ընդդիմադիր առաջատար ուժերին, որպեսզի ձեր ձայնը չկորի։

Հունիսի 8-ը առանց կապիտուլյանտների։

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից