Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով կարբամիդ և ալյուր է ուղարկվել

Այսօր Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով ուղարկվել է 126 տոննա կշռով 2 վագոն կարբամիդ և 67 տոննա կշռով 1 վագոն ալյուր: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Նշենք, որ մինչ այժմ Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով տարանցմամբ ուղարկվել է ավելի քան 28 հազար տոննա հացահատիկ, ավելի քան 4 հազար տոննա պարարտանյութ, 133 տոննա ալյումին և 68 տոննա հնդկաձավար: