Ռուբիոն Հայաստան Երևան չի մտնելու, Փաշինյանի հետ չի հանդիպելու, փաստաթղթի ստորագրումը տեղի կունենա «Զվարթնոց» օդանավակայանում

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի ինքնաթիռը Հայաստանում վայրէջք կկատարի, սակայն Երեւան նա չի մտնի։ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ԱՄՆ պետքարտուղարի հետ կհանդիպի օդանավակայանի տարածքում։ «Փաստինֆո»-ի տեղեկությունը հաստատեցին ՀՀ ԱԳՆ-ից՝ նշելով, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումը տեղի է ունենալու «Զվարթնոց» օդանավակայանի նախագահական սրահում, որտեղ էլ նախատեսվում է Միրզոյանի և Ռուբիոյի մամուլի ասուլիսը։

Հատկանշական է, որ Հայաստան է գալիս ԱՄՆ պետքարտուղարն ու երկրի փաստացի ղեկավարի հետ հանդիպում չի ծրագրվում. համենայն դեպս Նիկոլ Փաշինյան-Մարկո Ռուբիո հանդիպում նախատեսված չէ։ Թերևս Փաշինյանը չի ցանկացել գնալ օդանավակայան՝ նրա հետ լուսանկարվելու, իսկ ԱՄՆ պետքարտուղարի գրաֆիկն էլ եղել է խիստ ծանրաբեռնված ու ինքնաթիռի փոքր-ինչ դադարից ու անհրաժեշտ կարգավորումներից հետո նա անմիջապես կշարունակի իր ճանապարհը։