Նոր ձայնագրություն․ Մարտունում հարկադրել են մարդկանց՝ սատարել ՔՊ-ին․ Արման Թաթոյան (տեսանյութ)
Նոր ձայնագրություն․ Մարտունի համայնքի կրթության բաժնից հրահանգել են, որ վերջիններիս տղամարդ աշխատակիցները մասնակցեն ՔՊ-ի մարզային գրասենյակի բացմանը։ Հետո, կանչել են քաղաքապետարան ու հարկադրել, որ իրենց ներկայացնեն անունների ցանկ, թե ովքեր չեն սատարում ՔՊ-ին։
Մեզ համար ամենակարևորն է, որ ոչ թե ցածր օղակում պատասխանատվությունը ջարդվի, այլ որոշվի բարձրաստիճան պաշտոնյաների կապն այս արարքների հետ` Սուրեն Պապիկյան, Արայիկ Հարությունյան, Լիլիթ Մակունց։
Մենք, ինչպես այս, այնպես էլ նախորդ ձայնագրության մասով, հետևողական ենք լինելու։ Այս մասին ասել է «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը Հ1-ի եթերում։

