Ռուբիոյին պատմեք, որ քարտեզիկ ու քաղցրավենիք եք բաժանում երեխաներին… բայց արդեն «ԾՆԳԼ եք եղել». Վլադիմիր Մարտիրոսյան

Ամեն դեպքում, երբ Ռուբիոն հարցնի՝ «ինչպե՞ս է ընթանում քարոզարշավը, ինչպե՞ս են գործերը», Ռուբիոյին տեղեկացրեք, որ ձեր մոտ ազատ, մրցակցային, ժողովրդավարական նախընտրական է։

Տեղեկացրեք, որ հիմնական ընդդիմադիր ախոյանը տնային կալանքի տակ է։ Մյուս ընդդիմադիր ուժի երկրորդ համարը՝ կալանավորված, իսկ առաջինը ունեզրկման սպառնալիքի տակ: Մյուս ընդդիմադիր ախոյանը՝ պերմանենտ ազգային ու էթնիկ ատելության տարափի և բանտարկության սպառնալիքի տակ, իսկ եկեղեցու ու ժողովրդի շահերի մարտիկ հոգևորականները՝ որպես «ահաբեկիչ» և «պետական կարգ տապալող», բանտարկված:

Չմոռանաք պատմել նաև, որ այս բացառիկ «լեգիտիմ» և «բարձր քաղաքական մշակույթի» պայմաններում հրապարակավ գոռում եք՝«ձեզ կշինեմ, կդոմփեմ, կկզցնեմ, մատից բացի ուրիշ բան էլ թափ կտամ, գոտկատեղից ներքև բանը ցույց կտամ, ականջներն ու լեզուն կկտրեմ, բորդյուր կլիզեցնեմ, ասֆալտ կուտեցնեմ, պատերին կծեփեմ, վեր ընկեք տեղներդ, նյարդերս չուտեք, օլուխներ, կկոխեմ համապատասխան տեղներդ, համբալներ, ստահակներ, պետության համը բերաններումդ եմ թողնելու, վիժվացքներ, գործակալներ, շպիոններ, մինչև տարվա վերջ բոմժ եմ դարձնելու, դուք ինչի՞ չեք զոհվել, ինչի՞ եք դեռ ողջ»։

Հետո էլ ասեք, որ այս ամենից հետո, երբ ժամանակ է մնում, քարտեզիկ ու քաղցրավենիք եք բաժանում երեխաներին, սելֆիի հերթ սպասարկում և վարչական ռեսուրսով ձայն «քերելով» զբաղվում, բայց արդեն «ԾՆԳԼ եք եղել»:

Իսկ առավոտները դուրս եք գալիս ու ասում՝«Ես ձեզ սիրում եմ»։

Վարագույր՝ Ռուբիոյի համար։

Վլադիմիր Մարտիրոսյան, քաղաքագետ