Այս տարի դիմորդները որ բուհերն են ամենաշատն ընտրել (տեսանյութ)
Այս տարի ամենաշատ դիմորդն ունի Երևանի պետական համալսարանը, երկրորդ տեղում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, երրորդ՝ Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական համալսարանը, այնուհետև՝ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը։ Այս մասին ասուլիսում ասաց Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի տեղակալ Կարո Նասիբյանը։

