Մակրոնը Ալիևի հետ զրույցում վերահաստատել է Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջնաի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին Մակրոնը տեղեկացրել է սոցցանցի իր էջում․

«Խոսեցի Իլհամ Ալիևի հետ, վերահաստատեցի Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին և դրա շարունակական առաջընթացի կարևորությանը։

Մենք նաև քննարկեցինք տարածաշրջանային հարցեր և մեր երկկողմ հարաբերությունների զարգացման ներուժը»։