Հորինովի «Արևմտյան Ադրբեջան» «վերադարձի» համաժողովի պաստառը շատ խոսուն է․Վարդան Ոսկանյան
Բաքվի բարբարոսական վարչախմբի քարոզչամեքենան տեղեկատվություն է տարածել, թե այդ վարչախմբի պետական կառույցների անմիջական ներգրավմամբ այս տարվա հունիսին Նախիջևանում կազմակերպվելու է, այսպես կոչված, «փառատոն-համաժողով» շինծու և հորինովի «Արևմտյան Ադրբեջան», իբր, «վերադարձ» կոչեցյալի վերաբերյալ: Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Մի կողմ թողնելով ամեն ինչ, տգիտության, ծավալապաշտության և հայատյացության այս հերթական «խրախճանքի» պաստառը, սակայն, ինքնին խոսուն է։
Հայաստանի Հանրապետության տարածքում չկարողանալով գտնել, այսպես կոչված, «արևմտյան ադրբեջանցիների» թողած մշակութային հետքի որևէ խորհրդանիշ, քանզի այդպիսի նշանակալի հետք, ըստ էության, չի էլ կարող լինել, պաստառի վրա պատկերված են վաչկատուն ցեղերին բնորոշ թաղեվրանններ՝ «յուրդեր» միայն։
Սա է եղել հինավուրց քաղաքակրթական Հայաստանի սրբազան հողը գաղութացրած և այստեղ զրոյական մշակութային հետք թողած բարբարոսների «քաղաքակրթական» միակ ներդրումը՝ դրանց միայն ավեր և հետընթաց բերած ամոթալի ներկայության ողջ ժամանակահատվածի ընթացքում»,- գրել է նա։

