Թրամփը հույս է հայտնել, որ Իրանի հետ հակամարտությունը շատ շուտով կավարտվի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ Իրանի հետ հակամարտությունը շատ շուտով կավարտվի: Այս մասին հայտարարությունը ԱՄՆ ղեկավարն արել է մայիսի 19-ին՝ ելույթ ունենալով Սպիտակ տանն ամերիկացի օրենսդիրների մասնակցությամբ տեղի ունեցած միջոցառմանը:

«Մենք շատ արագ վերջ կտանք այդ պատերազմին: Նրանք (Իրանը – խմբ.) շատ են ցանկանում գործարք կնքել, նրանք հոգնել են», – հայտարարել է Միացյալ Նահանգների ղեկավարը:

«Դա տեղի կունենա, և տեղի կունենա արագորեն», – հավելել է նա:

Թրամփը կրկին հայտարարել է, որ թույլ չեն տալու Իրանին միջուկային զենք ունենալ։ «Մենք արագորեն վերջ կտանք ամենին, նրանք միջուկային զենք չեն ունենա: Հուսով եմ, որ մենք դա կանենք շատ քաղաքավարի ձևով», – հավելել է նա: