Ադրբեջանի բանտերում գտնվողների 2.2 տոկոսն օտարերկրացիներ են. ԵԽ

Ադրբեջանի ազատազրկվածների 2.2 տոկոսն օտարերկրացիներ են։ Նման տվյալներ են հրապարակված Եվրոպայի խորհրդի 2025 թվականի բանտային բնակչության վերաբերյալ տարեկան քրեական վիճակագրության մեջ (SPACE I)։ Զեկույցը ցույց է տալիս, որ եվրոպական երկրներում բանտերի գերբնակեցման խնդիրը լուրջ է և շատ երկրներ տարիներ շարունակ չեն կարողանում լուծել այն։

Որոշ բանտային համակարգերում օտարերկրյա քաղաքացիները կազմում են բանտային բնակչության զգալի մասը, իսկ մյուսներում՝ շատ փոքր, մի շարք պատճառներով, այդ թվում՝ միգրացիոն հոսքերի, իրավական շրջանակների և աշխարհաքաղաքական գործոնների պատճառով:

 Ընդհանուր առմամբ, Եվրոպայում կալանավորների 17%-ը քաղաքացի չհանդիսացող անձինք էին:

«Այն փաստը, որ Եվրամիության քաղաքացիների միջին համամասնությունը օտարերկրյա կալանավորների շրջանում կազմել է 27%, արտացոլում է եվրոպական շարժունակությունը և ԵՄ ազատ տեղաշարժի շրջանակը, որը թույլ է տալիս քաղաքացիներին ապրել և աշխատել անդամ պետություններում»,-նշում են ԵԽ-ից։

Ազատազրկվածների կազմում օտարերկրացիների թվով առաջատար երկրներն են Լյուքսեմբուրգը (78%), Շվեյցարիան (73%), Կիպրոսը (54%), Ավստրիան (53%), Սլովենիան (52%), Կատալոնիան (Իսպանիա) (52%), Հունաստանը (52%), Մալթան (51%), Գերմանիան (47%) և Բելգիան (43: Ամենացածր համամասնությունները գրանցվել են Ռումինիայում (1.1%), Մոլդովայի Հանրապետությունում (1.9%) և Ադրբեջանում (2.2%):