ԱՄՆ-ն Կուբայի դեմ ռազմական սցենար է պատրաստում. Politico
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը սկսել է դիտարկել Կուբա ռազմական ներխուժման սցենարը՝ խիստ տնտեսական պատժամիջոցների և վառելիքային շրջափակման միջոցով կղզում փոփոխությունների հասնելու փորձերի տապալման պատճառով։ Այս մասին հայտնում է «Politico» թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Ի սկզբանե Կուբայի վերաբերյալ հաշվարկն այն էր, որ պատժամիջոցների խստացման և Վենեսուելայում ու Իրանում ԱՄՆ-ի ակնհայտ ռազմական հաջողությունների համադրությունը կվախեցնի կուբացիներին և կստիպի նրանց գնալ գործարքի: Հիմա, սակայն, Իրանի հետ կապված իրավիճակը ձախողվել է, իսկ կուբացիներն ավելի տոկուն գտնվեցին, քան կարծում էին սկզբում»,- մեջբերում է հրատարակությունը։
Ինչպես գրում է թերթը, այժմ ռազմական գործողությունների հարցը օրակարգում է այնպես, ինչպես երբևէ նախկինում չի եղել։

